Անկարայից Երևան արշավող ադրբեջանցին բարկացել է ադրբեջանական հյուպատոսարանի վերաբերմունիքի պատճառով և հետ է վերադարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 21:09

Ինչպես արդեն հաղորդել էինք`նոյեմբերի 16-ին երկու երեխայի և 3 թոռան տեր հանդիացող 59-ամյա ադրբեջանցի Քալենդար Բայրամլըն, ի նշան Խոջալուի դեպքերի դեմ իր բողոքի, Անկարայից ոտքով շարժվել էր դեպի Երևան: Նա 20 կիլոգրամանոց պայուսակը ուսին օրական 30 կմ քայլելով և անցնելով Յոզղատը, Սըվասը, Էրզինջան և Էրզրումը, դեկտեմբերի 21-ին հասել է Կարս: Մոտ 1100 կմ հաղթահարած Բայրամլըն Կարսում ցանկացել է հանդիպել Ադրբեջանի հյուպատոս Այհան Սուլեյմանովի հետ:
Սակայն ինչպես Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը, այնպես էլ Կարսի հյուպատոսարանում նրան ուշադրության չեն արժանացրել: Այդ պատճառով էլ բարկացած Բայրամլըն որոշել է դադարեցնել իր արշավը և հետ վերադառնալ Անկարա:
«Չգիտես ինչու իմ այս արշավի պատճառով ադրբեջանցիները հայերից շատ են անհանգստացել: Ես շատ վշտացա և նյարդայնացա, որ Կարսի հյուպատոսը չցանկացավ ինձ հետ հանդիպել: Դեկտեմբերի 22-ին որոշեցի վերադառնալ Անկարա»,-Բայրամլըի խոսքերն է վկայակոչում թուրքական «Haberler»-ը:
Նշենք, որ սա Բայրամլըի արդեն երկրորդ փորձն է նմանատիպ բողոքի արշավ անցկացնելու: Նա նշել է, որ այսօր`դեկտեմբերի 28-ին, պատրաստվում է քննադատական ելույթ ունենալ Անկարայի Կարմիր մահիկ հրապարակում, ապա իր արշավը շարունակել կանգ առած տեղից`Կարսից: Նա պատրաստվում է Կարսից անցնել Վրաստան, այնտեղից էլ Հայաստան, իսկ եթե Հայաստանում նրան չընդունեն, ապա նա հանդես կգա հայ-վրացական սահմանին:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply