Մերոնք շախմատային խաչմերուկներում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 28, 2012 20:35
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լաս Վեգասում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և երեք առաջատարներից ետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանն ունի 2, ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Սևյանը` 1,5 միավոր:
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և 6 այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շածմատի միջազգային մրցաշարի վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և հինգ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Միջազգային վարպետներ Մհեր Հովհաննիսյանը և Վահե Բաղդասարյանն ունեն 4-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
