Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 28, 2012 16:32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Իոանիս Տայիսը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել առավել ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, այդ թվում նաև Երևան և Աթենք քաղաքների միջև. «Երկու երկրների պատմական անցյալն ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է և հնարավորություն է տալիս փոխգործակցության եզրեր գտնելու ու դրանք երկուստեք զարգացնելու համար»,- նշել է դեսպանը:
Համառոտ ներկայացնելով քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները, Տարոն Մարգարյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply