Ձորագետը քշել-տարել է այգիներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 18, 2009 17:22

Հունիսի 17-ին Լոռու մարզում Ձորագետի վարարման պատճառով քանդվել է գետի պատնեշը: Գետը փոխել է իր հունը` քշելտանելով 1 հա այգի և Ձորագյուղից անջատելով, կղզիացնելով 10 հա այգի:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 16-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկտի հետևանքով Ալավերդի քաղաքում փակվել են սելավատարները, ճանապարհները լցվել են տիղմով, ընկել է 4 ծառ:

Վայոց Ձորի Շատին գյուղում նույն օրը տեղացած հորդառատ անձրևների պատճառով բարձրացել է Եղեգիս գետի հունը, քշելտարել 50 պտղատու ծառ, ողողել 20 տնամերձ հողամաս, 1,5 հա մակերեսով խոտհարք:

Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply