Սարսափելի դանակահարություն Ստամբուլում ռուս կնոջը վիրավորելու պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 13:19

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում երեկ երեկոյան Ռուսաստանի քաղաքացի մի կին իր երկու ընկերների հետ փողեցով քայլելիս երկու այլ տղամարդ ինչ-որ վատ խոսք են ասել աղջկա հասցեին, որի պատճառով վեճ է ծագել: Վիճաբանությունը հետզհետե վերածվել է ծեծկռտուքի և կողմերից մեկը, մոտակա սրճարանից վերցնելով մսի համար նախատեսված դանակը, հարձակվել մյուսների վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը`դանակահարության հետևանքով երեք հոգի տարբեր վնասվածքներ են ստացել, որոնց առաջին օգնությունը հասցրել են դեպքի ականատես քաղաքացիները: Միջադեպի վայր հասած շտապ օգնության ծառայությունը տուժածներին տեղափոխել է մոտական հիվանդանոց: Ռուս զբոսաշրջիկն էլ հարցաքննության համար ոստիկանական բաժանմունք է տարվել:
Դեպքի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply