Ադրբեջանի իսլամական կուսակցություն հիասթափված է ներման ակտից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 12:23

Ադրբեջանի իսլամական կուսակցությունը հիասթափված է նախագահ Ի. Ալիևի ներման ակտից, քանի որ այն չի տարածվել այս կուսակցության անդամների նկատմամբ:
Ինչպես նշում է “Turan” գործակալությունը, Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Ռավշան Ահմեդովն ասել է.
“Իհարկե, յուրաքանչյուր ներման ակտ դրական քայլ է: Սակայն, ցավոք, այդ ակտով նշվել են շատ քիչ թվով հավատացյալներ, և այն չի տարածվել Իսլամական կուսակցության անդամների նկատմամբ”:
Նա կարծիք է հայտնել, որ ավելի նպատակահարմար էր դատապարտյալներին ազատել ոչ թե ներման վրա, այլ քրեական օրենսգրքի հոդվածներով համաներում հայտարարելով: Այն հնարավորություն կտար ազատել ավելի մեծ թվով անձանց, այդ թվում նաև իսլամական կուսակցության առաջնորդներին և ակտիվիստներին:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply