Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ տրամադրելու մասին որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2012 12:03

ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ որեւէ պաշտոնական փաստաթուղթ այս պահին գոյություն չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝  անդրադառնալով մամուլում շրջանառվաող լուրերին, թեՍյունիքի մարզից արոտավայրերը 5 տարով կհատկացվեն իրանցի ֆերմերներին՝ 5000 գլուխ անասուն պահելու համար:

Տեղեկատվության աղբյուրը իրանական IRNA գործակալությունն էր: Հաղորդագրության համաձայն՝ Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի ղեկավարի Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ պետք է համաձայնագիր ստորագրվի Սյունիքի մարպետի հետ: Արոտավայրերի դիմաց Իրանը Հայաստանին գյուղտեխնիկա կտրամադրի եւ մսի վերամշակման արտադրամաս կհիմնի:

Ըստ Ա. Գեւորգյանի՝ հնարավոր է՝ նման գաղափարներ կան, այդպիսիք միշտ էլ ծնվում են առիթից առիթ՝ տարբեր մարզերի վերաբերյալ տարբեր ներդրողներ որոշակի ծրագրեր են առաջ քաշում: Սակայն կոնկրետ Սյունիքի մարզի հետ կապված որեւէ փաստաթուղթ չի շրջանառվում: «Բոլոր արոտավայրերը ՀՀ-ին պետք են, եւ ամեն ինչ անելու ենք դրանք մաքսիմում օգտագործելու համար»,-նշել է Գեւորգյանը:

 

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply