Դավիթ Բաբայանն Արցախի միջազգային ճանաչման առումով անցնող տարին դրական է գնահատում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2012 11:11

Արցախի Հանրապետության համար 2012 թվականը բավականին հետաքրքիր տարի էր` թե՛ դրական, թե՛ բացասական առումով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բացասական կողմը համարում է այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մտավ փակուղի՝ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով: «Պաշտոնական Բաքում հերոսացրեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ դրանով իսկ խախտելով բոլոր միջազգային և բարոյական նորմերը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը դրանով հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր իրական դեմքը:

Խոսելով 2012 թվականին  ԼՂՀ  ձեռբերումների մասին՝ Բաբայանն ընդգծեց, որ տարին հաջորղ էր Արցախի միջազգային ճանաչման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: «2011-2012 թվականների ընթացքում շատ է խոսվել Արցախի մասին: Մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել, կնքվել են տարբեր պայամանգրեր, որոնք նպաստել են տարբեր ոլորտների զարգացմանը, մի շարք բարձրաստիճան արտասահմանյան պատվիրակություններ են պաշտոնական և ոչ պաշտոնական այցով ժամանել Արցախ»,-ասաց Բաբայանը: Մամուլի խոսնակը նաեւ հիշեցրեց, որ տարվա ընթացքում հաճախ է շրջանառության մեջ դրվել Արցախի ճանաչման հարցը` և՛ Ուրուգվայի, և՛ մի շարք այլ պետությունների կողմից:

Նրա խոսքով՝ իրականցվել են մի շարք կարևոր ծրագրեր, հատկապես տնտեսական ոլորտում, ինչպես նաև տրանսպորտի, գյուղատնտեսության, հանքարդյուաբերության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում:

2012թ. Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր խորհուրդն ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձեւը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20 ամյակը, այն աջակցում է հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ կոչ է անում «Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Արցախի եւ նրա ժողովրդի հետ»:

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply