Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2012 11:06

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Դեկտեմբերի 28-ին` ժամը 10.00-ի դրությամբ,  Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Մարալիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Վանաձորում, Ալավերդիում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Ճամբարակում. Տավուշում, Իջեւանում, Տիգրանաշենում, Սիսիանում, Գորիում, Ջաջուռում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply