Պլոսկի Տոլբաչիկի լանջին հրաբխային լիճ է գոյացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 10:53

Կամչատկայի Պլոսկի Տոլբաչիկի  արևելյան լանջին խառնարան է գոյացել հրաբխային լավայով լի: Հրաբուխը խառնարանից 100 մ բարձրությամբ  կրակի հոսք է արտանետում ու դուրս թափվում արևելյան ուղղությամբ:

Արտաժայթքմանը 20 օր հետևելու է հրաբխագետների խումբը: Փորձագետներն արդեն հրաբխից  թարմ լավայի ու մոխրի փորձանմուշներ են վերցրել քիմիական անալիզի համար:

Փորձագետներն արդեն հայտնել են, որ արտաժայթքումը սովորական ռեժիմով է կատարվում: Անցած շաբաթ  հրաբխի ակտիվ գոտում ռելիեֆի խիստ փոոխություն էր կատարվել.այնտեղ գոյացել է հրաբխի 15 մետրանոց բարձրությամբ կուտակում:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply