Իջևան – Նոյեմբերյան ճանապարհին մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2012 10:48

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան – Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտ` Աչաջուր գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհին,  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ – 2101» մակնիշի 64 ԼԼ 440 պ/հ (վարորդ`  1977 թ. Ա. Մխիթարյան) և «Զապորոժեց» մակնիշի 57 ՏՍ 774 պ/հ (վարորդ`  1970 թ. ծնված Հ. Աստանյան) ավտոմեքենանները: Հ. Աստանյանը տեղում մահացել է, իսկ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1967 թ. ծնված Ն. Գյուլումյանը, 1998 թ. ծնված Վ. Աստանյանը, «ՎԱԶ – 2101» մակնիշի վարորդը և ուղևոր 2007 թ. ծնված Ս. Միրզոյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Ա. Մխիթարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ն. Գյուլումյանինը, Վ. Աստանյանինը և  Ս. Միրզոյանինը` միջին ծանրության:

 

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply