Մեքենան ընկել է ձորակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2012 10:46

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում (Ֆիալետովո գյուղի հատված) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ – 2108» մակնիշի 19 ՏՕ 586 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1960 թ. ծնված Իշխան, 1988 թ. ծնված Հակոբ և 1983 թ. ծնված Հովհաննես Ալիխանյաններին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Հովհաննես Ալիխանյանը ճանապարհին մահացել է: Բժիշկներն Ի. Ալիխանյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ալիխանյանինը` միջին ծանրության:

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply