ԱՄՆ-ում ձնամմրիկը 16 մարդու կյանք է խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 10:38

ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան շրջաններում ձնամմրիկի ու տեղատարափ անձրևների հետևանքով 16 մարդ է մահացել: Նրանց մեծամասնությունը ճանապարհային վթարների կամ էլ ծառերի տապալման  զոհ է դարձել: Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 200 000 ամերիկացի է հոսանքազրկվել: Որոշ նահանգներում, ինչպես ասենք Նյու Հեմփշիրում, կես մետր ձյուն է տեղացել: Հետաձգվել է 1000 օդային չվերթ, բարդ իրադրություն է ստեղծվել Ինդիանայի, Մենի, Միչիգանի, Նյու Հեմփշիրի, Նյու Յորքի, Օհայոյի, Փենսիլվանիայի ու Վերմոնտի  օդանավակայաններում:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply