Թուրքիայի դեսպանը կվերադառնա Ստոկհոլմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 25, 2010 17:13
Շվեդիայում Թուրքիայի դեսպանը, որը հետ է կանչվել Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, առաջիկայում կվերադառնա Ստոկհոլմ:
«Տիկին Զերգյուն Քորություրքը ոչ ուշ, քան հաջորդ շաբաթվա սկզբին կվերադառնա Ստոկհոլմ և կկատարի իր պարտականությունները: Շվեդները հստակ ներողություն են խնդրել Ռիկսդագի կողմից մարտի 11-ին կայացված որոշման համար», – CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:






Facebook
Tweet This
Email This Post
