Քացախի օգտակար հատկությունները
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Ամալյա Գաբրիելյան | March 26, 2010 10:34
Հավանաբար չի գտնվի մի մարդ, ով գեթ մի անգամ չի տրորել մարմինը քացախով? բարձր ջերմությունը իջեցնելու համար կամ չի քսել քացախը միջատների կծած տեղերին? քորից և այտուցներից ազատվելու համար: Եվ երևի թե չի գտնվի որևէ աղջիկ, ով չգիտի, որ քացախաջուրը մազերը դարձնում է փայլուն, ամուր և կազատում թեփից: Բայս այս ամենով քացախի, մանավանդ խնձորի քացախի դրական հատկությունները չեն սահմանափակվում:
Դարեր շարունակ մարդիկ քացախն օգտագործել են և՛ որպես համեմունք` կերակրի համը ավելի լավը դարձնելու համար, և՛ որպես դեղամիջոց: Քացախը հիշատակվում է գրեթե բոլոր հին ձեռագրերում: Միջին դարերում քացախը ամենից հաճախ օգտագործվում էր մանրէազերծելու համար. ոչ մի բժիշկ չէր գնում հիվանդի մոտ առանց ձեռքերը քացախով մաքրելու: Հին Չինաստանում և Ճապոնիայում շատ լավ գիտեին քացախի առողջարար հարկությունների մասին և լայնորեն կիրառում էին այն բժշկության մեջ:
ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի բնակիչները միշտ տարբերվում էին իրենց քաջառողջությամբ և երկարակեցությամբ: Այս փաստը չէր կարող չգրավել բժիշկների ուշադրությունը, և նրանք, մի շարք հետազոտություններ անցկացնելով, պարզեցին, որ Վերմոնտի բնակիչների ապրելակերպը ոչինչով այլ ամերիկացիների ապրելակերպից չի տարբերվում: Միայն թե վերմոնտցիները հաճախ էին քացախ օգտագործում: Եվ նրանց երկարակեցության ու առողջության գաղտնիքը հենց քացախի մեջ էր:
Ներկայումս քացախն օգտագործվում է գաստրիտների և մարսողական համակարգի այլ խնդիրների բուժման համար:
Հին Չինաստանում և Ճապոնիայում քացախը պատրաստում էին բրնձից, իսկ ներկայումս հանդիպում է նաև խաղողի, ազնվամորու, նույնիսկ տանձի քացախ: Սակայն ամենաօգտակարը խնձորի քացախն է, քանի որ այն հարուստ է 30-ից ավելի վիտամիններով ու տարրերով, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի, մանավանդ? սրտանոթային և մարսողական համակարգերի լավ գործունեության համար:
Այսպիսով, խնձորի քացախի հաճախակի օգտագործումը կպնդացնի ձեր սրտանոփային համակարգը, դուք ձեզ առողջ և էներգիայով լի կզգաք և երբեք չեք ունենա մարսողական համակարգի կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Սակայն հաճախակի օգտագործել չի նշանակում չարաշահել:
Մասնգետները խորհուրդ են տալիս օրական երկու անգամ, ուտելուց կես ժամ առաջ խմել թույլ քացախաջուր. մեկ թեյի գդալ քացախը և մեկ թեյի գդալ մեղրը լուծեք մեկ սուրճի բաժակ ջրի մեջ, և հնարավորություն կունենաք զգալու քացախի բոլոր օգտակար հատկությունները: Սակայն ոչ մի դեպքում չի կարելիավելացնել քացախի քանակը կամ քացախաջուրը խմելու հաճախականությունը, քանի որ դա ոչ միայն չի ուժեղացնի և արագացնի քացախի դրական ազդեցությունը, այլև կարող է մեծ վնաս հասցնել օրգանիզմին: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել էժանագին, վատ որակի քացախ:
Քացախը կարելի է օգտագործել անգինայի, գրիպի, հազի ժամանակ, հարկ է ուղղակի ողողել կոկորդը քացախաջով: Մասնագետները պնդում են, որ սակավարյունության ժամանակ քացախը անփոխարինելի է, քանի որ այն պարունակում է հեշտ յուրացվող երկաթ, B12 վիտամին և ֆոլաթթու: ացախը լավ է նաև արտրիտի, չնչարգելության, երիկամների կամ միզապարկի քարերի առկայության դեպքում: Այն իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ: Պեկտինները, որոնցով քացախը շատ հարուստ է, բետակարոտին հակաօքսիդանտի հետ միասին նվազեցնում են սրտանոթային համակարգի հիվանդությունների վտանգը: Քացախը լավ է ալերգիաներով, մանավանդ սննդային ալերգիաներով տառապող մարդկանց համար. խմեք քացախաջուր, և ալերգիան նկատելիորեն կթուլանա:
Քացախը, ըստ մասնագետների, ուժեղացնում է նաև իմունային համակարգը: Այն լավ է նաև մարզիկների և ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց համար. եթե տրորեք դրանով մարմինը, կնվազի մկանների լարվածությունը, և կթուլանա մկանների ցավը: Վերջապես, քացախը լավ է մազերի համար: Գարնանը մազերը, որպես կանոն, «հոգնած» և անփայլ են լինում: Սակայն եթե մազերը լվանալուց հետո ողողեք թույլ քացախաջրով, դա կվերադարձնի նրանց բնական փայլն ու առողջություն:
Սրտանոթային համակարգի հիվանդություններ
Սրտանոթային համակարգի հիվանդությունները ամբողջ աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: 2004 թ. աշխարհում դրանցից մահացել է 17.1 մլն մարդ, ինչը կազմել է բոլոր մահերի 29%-ը:
Ըստ մասնագետների` սրտանոթային համակարգի հիվանդություններն ամենից շատ տարածված են այն երկրներում, որտեղ բնակիչների եկամուտը միջին կամ միջինից ցածր է: Եթե ԱՄՆ-ում սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահերը կազմում են բոլոր մահերի մոտ 34%-ը, ապա Հայաստանում, ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մոտ 50%-ը:
Սրտանոթային համակարգի հիվանդությունները սրտի և արյունատար համակարգի հիվանդությունների մի խումբ են, որոնց մեջ են մտնում սրտի իշեմիկ հիվանդությունը, ռևմոկարդիտը (սրտամկանի և սրտի փականների վնասվածքը ռևմատիզմի հետևանքով), գլխուղեղի անոթների հիվանդությունները, սրտի բնածին արատները, տրոմբոզները և այլն:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենամեծ տարածումն ունեն սրտի իշեմիկ հիվանդությունը (Հայաստանում? բոլոր սրտանոթային հիվանդությունների 31%-ը) և հիպերտոնիան? արյան բարձր ճնշումը (43%-ը):
Բոլորին քաջ հայտնի է, որ սրտանոթային համակարգի հիվանդություն ձեռք բերելու գլխավոր գործոններն են սխալ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը և ծխախոտը (ըստ միջազգային վիճակագրության, այդպիսի ապրելակերպ վարող մարդկանց 80%-ն ունենում է սրտի իշեմիկ կամ գլխուղեղի անոթների հիվանդություն): Կարևոր գործոններ են նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական մթնոլորտը, ծանր աշխատանքը, նյարդերը, հանգստի պակասը… Գուցե, հենց այս պատճառով են սրտանոթային համակարգի հիվանդությունները տարածված հենց համեմատաբար «անապահով» երկրներում: Այդպիսի երկրներում նման հիվանդությունների կանխարգելում չկա, ինչը էլ ավելի է մեծացնում վտանգը:
Այս հիվանդությունները մեծ վնաս են հասցնում համեմատաբար աղքատ ընտանիքներին. սրտային հիվանդի վրա այդպիսի ընտանիքները ծախսում են իրենց բյուջեյի մոտ 30%-ը և ավելին: Եթե գոնե ունեն այդպիսի հնարավորություն: Չէ? որ շատ երկրներում բուժվելու կամ վիրահատվելու հնարավորություն էլ չկա:
Հայաստանի բախտն այդ առումով, կարելի է ասել, բերել է: Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ սրտաբանական կլինիկաներից մեկը, որտեղ բուժում են ստանում և վիրահատվում են ոչ միայն հայերը, այլև հարևան երկրների բնակիչները: ոսքը «Նորք-Մարաշ» բժշկական կոնտրոնի մասին է, որտեղ կան բոլոր հարմարությունները սրտային հիվանդությունների դեմ պայքարելու և, պետք եղած դեպքում, վիրահատվելու համար:
Եթե Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդությունների քանակը չի քչացել վերջին տարիներին, ապա մահացությունը նկատելիորեն նվազել է, քանի որ հնարավոր է դարձել ժամանակին բուժել մի շարք հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին համարվում:
Միակ խնդիրը թերև ֆինանսական դրությունն է: Շատ այլ երկրների համեմատ Հայաստանում կատարվող վիրահատությունների գինը բավականին հարմար է, իսկ որակը ոչինչով չի զիջում զարգացած երկրներում կատարվող վիրահատությունների որակին: Սակայն Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիները կարող են վճարել, ասենք, 2 մլն. 800 հազ. դրամ? մեկ փականի վիրահատության համար:
Այս կլինիկայում կատարվում են նաև պետպատվերով վիրահատություններ: Մասնավորապես պետպատվերի շրջանակներում վիրահատում են բոլոր 18 տարեկանը չլրացած անչափահասներին, 36 և ավելի բարձր միավորների աստիճանի անապահով ընտանիքների անդամներին: Անվճար են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վիրահատությունները:
Սակայն Հայաստանի «միջին խավի» մարդկանցից ոչ բոլորն են ի վիճակի վճարել բավականին թանկարժեք վիրահատությունների համար: Եւ նման մարդկանց հարցը դեռ մնում է բաց…






Facebook
Tweet This
Email This Post
