Այժմ կարող եք ուտել նաև համբուրգերի փաթեթը. բրազիլական արագ սննդի ռեստորանների ցանցը ստեղծել է ուտելու համար պիտանի փաթեթներ,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 1:33

Այժմ Բրազիլիայի համբուրգերի երկրպագուները ստիպված չեն լինի նախքան ուտելը հեռացնել իրենց սիրելի ուտեստի թղթե փաթեթը, քանի որ Bob’s-ը՝ արագ սննդի ֆիրմաներից մեկը, սկսել է դրանք փաթեթավորել ուտելու համար պիտանի թղթով:

Նոր արտադրանքի գովազդում ցուցադրվում են այցելուներ, որոնք երջանիկ ուտում են թղթով փաթաթված ուտեստը՝ չնայած ոմանք սկզբնական շրջանում մի փոքր շփոթված էին այս փոփոխությունից:

Ըստ Odditycentral-ի՝ այս նոր արտադրանքը այժմ այնքան հաջողություն է ունեցել, որ ֆիրման կարողացել է մեծապես նվազեցնել այցելուների օգտագործած թղթի թափոնների քանակը:

Ավելի վաղ այս տարի Հարվարդի գիտնականները հայտնել էին WikiCell-ի՝ նորագույն ուտելու համար պիտանի առարկաների ստեղծման մասին, որոնք կարելի է օգտագործել տարբեր ուտելիքներ փաթեթավորելու համար:

Սակայն հայտնի չէ արդյոք այս ֆիրման օգտագործել է WikiCell-ի տեխնոլոգիան, թե՝ ոչ, սակայն հաճախորդները ինչպես երևում է չեն բողոքում:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply