Մայաների տաճարը վնասվել է «աշխարհի վերջի» կապակցությամբ կազմակերպված երեկույթից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 1:13

Գվատեմալայում գտնվող մայաների տաճարը լուրջ վնասվել է այս ամիս այնտեղ անցկացված «աշխարհի վերջին» նվիրված երեկույթից հետո:
Տիկալում գտնվող մայաների տաճարը UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության հուշարձան է ճանաչվել: Ըստ AFP-ի այս տաճարը ամենամեծ հնագիտական արժեք ունեցող տեսարժան վայրն է և մայաների քաղաքակրթության ամենամեծ քաղաքակրթական կենտրոնը:
Օսվալդո Գոմեսը՝ տեսարժան վայրի տեխնիկական գծով խորհրդատուն, AFP-ին հայտնել է, որ չափազանց մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են բարձրացել տաճար, իսկ տաճար բարձրանալը ընդհանրապես արգելված է:
Հիշեցնենք, որ ոմանք, հիմնվելով մայաների օրացույցի տվյալների վրա, հավատում էին, որ դեկտեմբերի 21-ը լինելու է աշխարհի վերջը: Այս կապակցությամբ այդ օրը ավելի քան 7000 մարդ այցելել է Տիկալ, որտեղ մայաների քահանաները ծիսակատարություն էին կազմակերպել:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply