Զանգվածային համաներում Ադրբեջանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 22:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 79 բանտարկյալի համաներման համար կարգադրություն է ստորագրել: Երկրի նախագահի ադմինիստրացիայի փոխանցմամբ` համաներման որոշումը ընդունվել է դատապարտյալների բազմաթիվ դիմումների, նրանց ընտանիքների խնդրանքների և բանտարկյալնների լավ վարքի մասին օմբուսմենի ներկայացրած զեկույցի հիման վրա: Հաշվի են առնվել նաև բանտարկյալների անձնական հատկանիշները, ընտանեկան դրությունն ու առողջական վիճակը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`համաներում են ստացել նաև նրանք, որոնք ընդդիմության կողմից ներկայացվել են իբրև «քաղբանտարկյալներ», ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների անդամներ, քրեական հանցագործներ:
Համաներում ստացածների թվում կան նաև Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Նիգերիայի և Բանգլադեշի քաղաքացիներ:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply