ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2012 19:59

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը, հայտնում ենք, որ ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply