Տղամարդուն շփոթել են հոգեկան հիվանդի հետ և հոգեմետ դեղեր տվել, որից հետո միայն բժիշկները հասկացել են իրենց սխալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2012 19:53
Տղամարդը հիվանդացել է, երբ, նրան շփոթելով հոգեբուժարանից փախած հոգեկան հիվանդի հետ, հոգեմետ դեղեր են տվել:
Ոստիկանությունը բռնել է տղամարդուն և փակել Ավստրիալիայի Գրեվլանդսի հիվանդանոցում:
Իշխանավորները չէին հասկացել, որ սխալ մարդու են բռնել, մինչև նրան հոգեմետ դեղեր տալը, որից հետո տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց:
News.com.au –ից հայտնում են, որ Գրեվլանդսի հիվանդանոցը խնդրել է ոստիկանությանը գտնել հոգեկան հիվանդին, որը դեկտեմբերին առանց թույլտվության հեռացել էր հիվանդանոցից:
Հիվանդանոց տարված տղամարդու արտաքիը համապատասխանում էր հիվանդանոցից փախած մարդու նկարագրությանը, որից հետո հվանդանոցի անձնակազմը նրան շփոթել էր հիվանդի հետ:
Ըստ հայտարարության` Ավստրիալիայի առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել ահավոր սխալի համար: Ներկայումս այս հարցի շուրջ հետաքննություն է կատարվում:






Facebook
Tweet This
Email This Post
