Շնորհավոր նոր տարի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2012 16:39

Անցնող տարին օլիմպիական էր : Հայաստանի մարզիկները լոնդոնյան ստուգատեսում նվաճեցին մեկ արծաթե , երկու բրոնզե մեդալ և ընդհանուր հաշվարկով  զբաղեցրին 60 –րդ հորիզոնականը  : Սա 20 աստիճանով  առաջընթաց է նախորդ ` Պեկինի խաղերի համեմատ :

Հայաստանի մարզիկները  պատվով դուրս եկան նաև  այլ  փորձություններից : Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հայաստանյան գրանցում ստացան բազմաթիվ մեդալներ :   Մեր  պատվիրակների հաշվին գրանցվեց 150 մեդալ  / 29  ոսկե , 47 արծաթե , 74 բրոնզե / :

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում իր բարձր կարգը կրկին հաստատեց Հայաստանի գրոսմայստերական հավաքականը , որը  երրորդ անգամ  ուժեղագույնը ճանաչվեց աշխարհում :

Երևանը դարձավ աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մրցավայր  և տանտերերի օգտին գրանցվեց մեկական ոսկե և բրոնզե պարգև  :  Ամանորի նախաշեմին Կալինինգրադում անցկացված մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների   Եվրոպայի անդրանիկ առաջնությունում մեկական ոսկե , արծաթե և բրոնզե մեդալ իրենց հետ տուն բերեցին մեր տղաները :

Հաջողությունները շատ են և նպատակահարմար չէ անդրադառնալ բոլորին :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սրտանց շնորհավորում է հայոց մարզաշխարհի մարդկանց ամանորը և սուրբ ծնունդը : Թող մեծ  հաղթանակների տարի լինի  2013 թվականը և այն բերկրանք ու հպարտություն պարգևի հայ մարզիկներին  և մարզասերներին :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply