Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի, մեկը`մասնավոր ներդրումների հաշվին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2012 16:11

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ, նախատեսված էր նաև երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ, <> ընկերության ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության <> մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղևորների համար հարմարավետ երթևեկության սահմանված չափանիշներով: Մասնավոր ընկերությունների կողմից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակ Երևան կբերվի միջին տեղատարողության ևս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու ևս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակատվածում շարունակական բնույթ կկրեն: Մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով: Այսուհետ չինական ավտոբուսներով կսպասարկվի նաև թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի փոփոխության, կունենա 13 համարանիշը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախատոնական օրերին, մինչև հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի մետրոպոլիտենը`մինչև ժամը 02:00-ն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply