Իսպանիայում փախստականները պետք է ԴՆԹ թեստ հանձնեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 15:55

Մարոկկոյի թագավորության տարածքների մեջ մտնող, սակայն Իսպանիային պատկանող Մելիլյա քաղաքում մարդկանց մարքսանենգությունը կանխելու համար սոցիալական կենտրոններում տեղակայված գաղթականների ընտանքիների անդամներին ԴՆԹ թեստի են ենթարկում: Դա արվում է, պարզելու համար, արդյոք գաղթականները մեկ ընտանիք են կազմում, թե ոչ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`սոցիալական հարցերով զբաղվող պաշտոնյաները հայտնել են, որ երբեմն անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած և սոցիալական կենտրոնում ապաստանանծ ընտանիքների երեխաների իրականում իրենց չեն պատկանում, այդ պատճառով էլ ԴՆԹ ստուգումներ են անցկացվում:
Որոշ փախստականներ Իսպանիայում իրենց կարգավիճակը օրինականացնելու համար ուրիշների երեխաներին են բերում և ներկայանում որպես ընտանիք: Նման դեպքերից խուսափելու համար կառավարությունը վերոնշյալ քայլին է գնացել:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply