Թուրքիայում կատվին ծառից կախելով խեղդամահ են արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 15:53

Անցած տարի Թուրքիայում Իզմիրի վիլայեթի Բորնովա քաղաքում մի ուսանող կատվին մորթելով սպանել էր, ինչն էլ արձանագրել էին անվտանգության համակարգի տեսախցիկները: Ահա այդ նույն քաղաքում ևս մեկ կատու է դաժանաբար սպանվել:
Երեկ գիշերը մանկական այգու մոտակայքի շենքերի բնակիչները կատվի բարձր ձայն են լսել, սակայն դրան կարևորություն չեն տվել: Առավոտյան աշխատանքի գնալիս նրանք նկատելով, որ այգու ծառերից մեկից թելով կատու է կախված, ապշահար են եղել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`սարսափելի տեսարանին ականատես դարձած բնակիչները պահանջել են, որ պատասխանատուն անպայման հայտնաբերվի: Նրանք նշել են, որ այդպիսի արարքի հեղինակը մարդ չի կարող կոչվել:
Պետք է նշել, որ թուրքական օրենսգրքի համաձայն կենդանիների նկատմամբ բռնության գործադրումը պատժելի է, որի համար նախատեսվում է 250 լիրայի չափով դրամական տույժ:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply