Նշանավոր Ջրահարսը առաջին անգամ կլքի Կոպենհագենը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 25, 2010 16:46

Պատմության մեջ առաջին անգամ նշանավոր Ջրահարսն այսօր կլքի Դանիայի մայրաքաղաքը և կմեկնի հեռավոր անդրծովյան     ուղևորության՝ Շանհայի ԷՔՍՊՕ-2010 համաշխարհային ցուցահանդես:

Ջրահարսը Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից մեկի հերոսուհին Է, իսկ նրա արձանը՝ «Կարլսբերգ» գարեջրի գործարանի սեփականատեր Կարլ Յակոբսենի նվերը Կոպենհագենի քաղաքապետարանին: 1,65 մետր բարձրությամբ բրոնզե ֆիգուրը կանգնեցվել Է 1913 թվականին: Այն քանդակել Է դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիքսոնը, իսկ բնորդուհիներ են եղել քանդակագործի կինը և բալետի պարուհի Էլեն Փրայսը:

Ջրահարսը Շանհայ Է փոխադրվում չին-դանիական մշակութային փոխանակման շրջանակներում:

ԷՔՍՊՕ-2010-ը Շանհայում կմեկնարկի մայիսի 1-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին: Վեց ամիս ավելի քան 200 երկրներ ու միջազգային կազմակերպություններ կպատմեն իրենց նվաճումների մասին` ղեկավարվելով ցուցահանդեսի գլխավոր կարգախոսով` «Որքան ավելի լավն է քաղաքը, այնքան ավելի լավ է կյանքը»:

Դիտվել է 1892 անգամ:
Print Friendly

Leave a Reply