«Ծիծաղելի կլիներ, եթե Ջհանգիրյանը երբևէ նմանվեր հրեշտակի». Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2012 15:15

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ հասարակության մեջ կա մի խնդիր, որը ծիծաղելի վիճակի մեջ է դնում հենց հասարակությանը. «Ժողովրդի մի զգալի մասը, որը դժգոհ է իշխանություններից, չափազանցության մեջ ընկնելով, իշխանությանը համարում է բոբո, իշխանությանը դեմ եղողներին` հրեշտակ: Այսինքն, հասարակությունն ինքը բաժանել է հասարակությանը երկու մասին` սատանաների և հրեշտակների»:

Օրինակ բերելով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որի օրոք տեղի էին ունեցել Մատաղիսի գործով ձերբակալությունները, Մանուկյանն ասաց. «Ջհանգիրյանն էն ժամանակ սատանա էր, բայց քանի որ հիմա ընդդիմության մեջ է, հրեշտակ է. նույն մարդը` նույն արարքներով…»:

Լրագրողներից մեկի հարցին, թե Մանուկյանն այժմ Գագիկ Ջհանգիրյանին հրեշտա՞կ է համարում թե՞ սատանա, պատասխանեց. «Երբեք Գագիկ Ջհանգիրյանին հրեշտակ չեմ համարել: Ինձ համար բացարձակապե նշանակություն չունի` ով է իշխանության մեջ և ով` ընդդիմության: Ես հարցերին վերաբերում եմ պետական, ազգային տեսակետից, թե ով մեզ ինչ օգուտ կամ վնաս է բերում, և ծիծաղելի կլիներ, եթե Ջհանգիրյանը երբևէ նմանվեր հրեշտակի»

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply