Ձվով ուտեստ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 27, 2012 10:09

5-6 ձուն խաշել, ապա զգուշությամբ կիսել ու միջուկը գդալով հանել: Միջուկի վրա դնել 100 գ կարագ (որ հալչի), 2 պճեղ ճզմած սխտոր,  3 ընկույզի մանրացրած միջուկ: Լավ տրորել, համեմել աղով ու սև պղպեղով: Ստացված խառնուրդով լցոնել ձվի կեսերն ու վրայից մայոնեզապատել: Զարդարել համեմի ցողունով ու կարմիր խավիարի հատիկներով: Իսկ եթե խավիար չկա, հոգ չէ, կարելի է ձիթապտուղ դնել: Շատ համեղ է :

Բարի ախորժակ:

Դիտվել է 3456 անգամ:
Print Friendly

Leave a Reply