2016 թ. Հայաստանը կհասնի իր ծաղկունքի գագաթնակետին, իսկ Օձի տարին խոստանում է բարեհաջող լինել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 7, 2013 7:08

Որքան էլ փորձում ենք զերծ մնալ կամ թերահավատ կեցվածք դրսևորել գուշակությունների և կանխատեսումների նկատմամբ, այնուամենայնիվ գրեթե  բոլորս էլ շտապում ենք օր առաջ իմանալ, թե ինչ են հուշում աստղերն օձի տարում: Ինչքանով են այդ կանխատեսումները համապատասխանում իրականությանը, կամ ինչու ենք դրանց հավատում` թերևս դժվար է բացատրել:

Յուրաքանչյուր տարվա համար աստղագուշակները, սովորաբար ունենում են իրենց կանխատեսումները: Օրինակ՝ 2013 թվականի` Ջրային օձի տարվա  համար աստղաբան,  մաթեմատիկոս  Էլյա Հովհաննիսյանն արդեն կատարել է իր դիտարկումները և ուսումնասիրությունները:

Օրինակ` աշխարհում մեծ չափերի կհասնի մահացությունների թիվը, ինչը, բարեբախտաբարՀայաստանը կշրջանցի: Այն երկրները, որոնք հաշվառման մեջ են «Ցուլից» մինչև «Կշեռք» համաստեղությունում, ապահով գոտում են: Մեր երկիրը, նրա պարզաբանմամբ, «Կշեռք» է, և անհանգստանալու պատճառներն իզուր են:

Ինչ վերաբերում  է  հայ աստղաբանի` անհատական  կենդանակերպերի  ուղղությամբ կատարված կանխատեսումներին, ապա նշենք, որ Խոյի  նշանի տակ ծնվածները հիմնականում խնդիրներ են ունենալու երեխաների հետ, Ցուլերը շահադիտական նպատակներ են հետապնդելու ծնողների հարցում: Երկվորյակների համար եղբայրների հետ հարաբերություններում բարդ տարի կլինի: Օձի տարում հաջողություններ են սպասում հատկապես Խեցգետիններին, իսկ Առյուծներին՝ աներկյուղ կյանք: Էլյա Հովհաննիսյանի դիտարկմամբ` Կույսերը քաղաքական առումով ամենից շատ են աշխատում և եկող տարի նրանք պետք է զգուշանան, քանի որ նրանց թշնամիները կշատանան: Կշեռքների համար օձի տարին կնշանավորվի սիրո տեսանկյունից, նրանց մեծ սեր է  սպասում: Կարիճներին էլ տարին մեծ հաջողություններ է  բերելու, իսկ Աղեղնավորները ճամփորդության են մեկնելու:

Տագնապային  տարի է  լինելու Այծեղջյուրների համար, իսկ Ջրհոսների համար՝ ամուսնությունների տարի: Եվ, վերջապես, աստղագետը Ձկներին էլ հորդորում է հետևել և անհանգստանալ առողջական վիճակի համար:

Դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի հավանական և անհավանական լուրերը, որոնք երկար ժամանակ խուճապի մեջ էին պահում ողջ ժողովրդին, Էլյա Հովհաննիսյանը վերագրում է չար ուժի գոյությանը: Նրա դիտարկմամբ`  այդ օրը պարզապես արեգակը մտել է  պաշտպանված գոտի, և մոլորակում որևէ արտառոց դեպքեր չեն եղել: Նույնիսկ տիեզերքի քարտեզն է  գծվել այդ օրվա համար: Նման անհիմն լուրերի տարածումը, աստղագետի կարծիքով, խաբեբաների «ձեռքի գործն  է»:

«Նման դատարկամիտ լուրերը բիզնեսի նպատակ էին հետապնդում, որպեսզի այդ խավարի օրը մարդիկ մթերք և ապրանք առնեն և պահեստավորեն: Աշխարհի վերջին դեռ 100-150 տարի էլ կա, սակայն դա չի նշանակում, որ աշխարհն ամբողջությամբ կործանվելու է, այն պարզապես սկիզբ է  դնելու նոր արարչագործության: Մի նոր կյանք է  տիեզերքում ծնունդ առնելու: Դեռ վեց տասնամյակ աշխարհում տիրելու է  խաղաղություն, իսկ երկիր մոլորակի քայքայումը և ոչնչացումները սպասվում են մոտ մեկ դար հետո: Ամբողջ երկրագունդը դառնալու է  մի բյուրեղ և այսօրվա դիրքից տեղափոխվելու է բարենպաստ դիրքի, որը, սակայն, աշխարհի վերջ չի ենթադրում: Նրա վրա նոր մարդկություն է զարգանալու աստվածային կարողություններով  և նոր վայելքներով»,- ասում է նա:

Էլյա Հովհաննիսյանը շտապել է  կանխատեսումներ անել նաև հայաստանյան  քաղաքական դաշտում սպասվող իրադարձությունների կապակցությամբ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա աստղագետն իր համար արդեն պարզել է նրա ով լինելը, որի մասին, սակայն, նախընտրեց չխոսել: «Տիեզերքը խառնվում  է բոլորի գործերին: Նրանք, ովքեր այսօր մեծ հաջողություններ ունեն, դժվարությունների կհանդիպեն երկու տարի անց: Յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա մինչև հոկտեմբեր ամիսը: Այս ժամանակաշրջանից  հետո Սատուրնը կմտնի իր  շրջանափուլն ու այնտեղ կմնա միչև 2014-ի դեկտեմբերի 23-ը: Այն վտանգ է ենթադրում ամբողջ երկրագնդի բնակիչների համար, ուստի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ առավելապես պետք է հոգ տանեն և ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Առհասարակ տարին կլինի փոփոխական բոլորի համար` թե՛ մտածելակերպի, թե՛ կենսակերպի և գործունեության տեսանկյունից: Ովքեր անկայուն գիտակցություն ունեն, դեռ  մի քանի տասնամյակ խնդիրներ կունենան»,- հավաստիացրեց տիկին Էլյան՝ հավելելով, որ 2016 թ. Հայաստանը հասնելու է  իր ծաղկունքի գագաթնակետին: Հայաստանը վերելք և մեծ հաջողություններ է ունենալու:

 

Լ.Ն

Դիտվել է 2400 անգամ:
Print Friendly

Leave a Reply