Օձին գոհացնելու մի քանի պայման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 29, 2012 7:06

Այս խորհուրդները  հնարավորություն կտան առավել ինքնավստահ մուտք գործելու 2013 թվական

Օրեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի  մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է  խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց խելացիությամբ՝ օժտված ճկուն մտածողությամբ և ամենաբարդ իրավիճակներից հեշտությամբ դուրս գալու բացառիկ ունակությամբ: Բացի այդ, այդ նշանի տակ ծնվածները բավական նպատակասլաց են և համառ իրենց նախաձեռնություններում: Ուստի օձի տարին խոտանում է հաջող լինել այն մարդկանց համար, որոնք պատրաստ կլինեն հավուր պատշաճի դիմավորելու տարին և գոհացնելու այս  կենդանակերպին:

Առաջին հերթին խորհուրդ է տրվում մինչև Ամանորը մարել  կուտակված բոլոր ֆինանսական պարտքերը, որպեսզի բոլոր նյութական դժվարությունները մնան հին տարում: Օձի նշանակերպը անպայման կօգնի նրանց վերականգնելու ֆինանսական կայունությունը և կպարգևատրի նրանց ճշգրիտ և արժանավայել մտահղացումների դիմաց: Եկող տարվա ընթացքում շահեկան կլինի բանկերում և ֆինանսական այլ կառույցներում ավանդներ ներդնելը հետագայում խոշոր գնումներ կատարելու նպատակով  և, անշուշտ, հին մերձավորների կամ ընկերների հետ ոչ բարենպաստ հարաբերությունները վերականգնելը, քանի որ օձերը սովորաբար լռակյաց են և զերծ կոնֆլիկտային իրավիճակներից:

Բնականաբար, ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունն ավելի հոգեհարազատ են այս կենդանակերպի համար, քան աղմկահարուց մթնոլորտը:  Բացի այդ, օձերը չեն սիրում մեծ տարածություններ և կտրուկ փոփոխություններ, ուստի աստղերը խորհուրդ են տալիս Ջրային օձի տարին դիմավորել տնային ջերմ միջավայրում և բարեկամների փոքր շրջանում: Բարձր ծիծաղը, երաժշտությունն ու պարը կարող են բարկացնել նրան, քանի որ նա իր էությամբ պահպանողական է: Հավելենք, որ օձի տարվա տիեզերական տարրը կրակն է, և լավ կլինի, եթե տանը օջախ լինի:

Օձն առանձնանում է իր բացառիկ մաքրասիրությամբ և տարին մի քանի անգամ մաշկափոխվում է: Ուստի, այս հանգամանքը հաշվի առնելով, չինացի իմաստունները խորհուրդ են տալիս նախատոնական շրջանում անպայման տան մաքրությամբ զբաղվել, լվանալ կահույքն ու գորգը և դեն նետել տանը կուտակված հին աղբն ու չօգտագործվող հին իրերն ու հագուստը: Իսկ առաջիկա տոնական օրերին առհասարակ չի թույլատրվում մաքրությամբ զբաղվել, որպեսզի տուն եկող հաջողությունը ձեզանից երես չթեքի:

Կարելի է առանձնակի ուշադրություն դարձնել տոնական զարդարանքին և տան կահավորանքը հասցնել առավելագույն նրբագեղության: Շքեղ ու անտիկ իրերի, ինչպես նաև հին զարդարանքների դասական համադրումը, թանկարժեք առարկաների առկայությունն ու բարձրաճաշակ ոճը պետք է ներդաշնակեն ամանորյա մթնոլորտին:

Տոնածառի ամենաերևացող հատվածում պետք է լինի խաղալիք օձ, իսկ տոնածառը զարդարված լինի արծաթագույն փայլերով և շողշողուն գնդիկներով, ինչպես նաև լույսերով, որոնք ներքևից վերև կիջնեն օձաձև ոլորանով: Ամենակարևոր տարրը համարվելով կրակը` խորհուրդ  է տրվում տոնական սեղանին մոմեր դնել և վառել կեսգիշերին: Այս երևույթը հարմարավետություն կստեղծի և կրակի միջոցով կցրի կուտակված բացասական էներգիան:

Ինչ  վերաբերում է տոնական սեղանի զարդարանքին, ապա այն  պետք է նախ պատված լինի գեղեցիկ  միագույն կտորե սփռոցով և լավ լվացված ու շողշողացող սպասքով: Բուսակեր օձեր բնության մեջ չկան, ուստի նախընտրելի է, որ սեղանը զարդարվի մսային կերակուրներով: Գլխավոր ճաշատեսակը կարող  է լինել գազօջախում եփված նապաստակը` համեմված տարբեր թանձրահյութերով: Այն կարող է  փոխարինել ավանդական հնդկահավին կամ վարազի մսին: Տոնական ուտեստները կարելի է  զարդարել կանաչեղենով կամ հավկիթով, որպեսզի օձին թաքնվելու տեղ լինի: Ջրային օձերը սիրում են նաև ձկնեղեն, ուստի այստեղ էլ պետք է բազմազանություն փնտրել:

Եվ, վերջապես, շատերն այդ օրերին երկընտրանքի մեջ են՝ ինչ նվիրել մերձավորներին: Տարվա խորհրդանիշի արձանիկները միշտ էլ արդիական են և ամենաճաշակովը:

Լ.Ն

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply