Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը լավագույնն է «Կուբանի» կազմում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 27, 2012 15:20
«Կուբանի» կազմում լավագույնը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն է: Նա ճանաչվել է Ռուսաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հարցմանը մասնակցած 2826 երկրպագուների 54 տոկոսը նախապատվությունը տվել է 22-ամյա Օզբիլիսին: Երկրորդ տեղը զբաղեցրած դարպասապահ Ալեքսանդր Բելենովն արժանացել է ձայների 29,7 տոկոսին:
Հավելենք, որ Օզբիլիսը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել է «Կուբան»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի և մրցակիցների դարպասն է խփել է 7 գնդակ։






Facebook
Tweet This
Email This Post
