Պաղեստինցի փոքրիկ աղջիկը արժանացել է «Հանզալա արիության մրցանակին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 14:57

Պաղեստինում իսրայելացի զինվորներին դիմադրություն ցույց տված և աշխարհում հիացմունք առաջացրած փոքրիկ աղջիկը`Ահեդ Թամիմին, արժանացել է Ստամբուլի Բաշաքշեհիր վարչական կենտրոնի թաղապետարանի «Հանզալա արիության մրցանակին»:
Ստամբուլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ երեխային բեմ են հրավիրել և խնդրել են պատմել իր ապրած սարսափելի օրերի մասին: «Իսրայելացի զինվորներին աջ բռունցքս ցույց տվեցի: Մտածում էի, որ կարող եմ ազատագրել Պաղեստինը»:
Ահեդը շնորհակալություն է հայտնել թուրք երեխաներին`իրեն հարազատի պես ընդունելու և աջակցելու համար: «Ձեզ սիրում եմ, Հանզալա մրցանակը ինձ հպարտություն և ուժ է ներշնչում»:
«Anadolu» գործակալության թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա պատրաստվում ապագայում պայքարել Պաղեստինի շաների համար, աղջիկը պատասխանել է. «Ուզում եմ իրավաբան դառնալ, օկուպացիային դիմադրություն ցույց կտանք»:

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply