Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար երկաթուղին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 14:54

Չինաստանում այսօր սկսել է գործել աշխարհում ամենաերկար արագաընթաց երկաթուղին:Այն ունի 2298 կմ երկարություն և իրար է կապում մայրաքաղաք Պեկինն ու երկրի հարավում գտնվող Գուաչժոու քաղաքը:
Նոր երկաթուղու շնորհիվ քաղաքների միջև ճանապարհի տևողությունը 22 ժամից կրճատվել է 8-ի, քանի որ գնացքների արագությունը 300կմ/ժ է կազմում: Ներկայումս Չինաստանում գործող երկաթուղիների ընդհանուր երկարությունը 9349 կմ է, որի վրա ընթանում են 155 գնացք:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Չինաստանը պատրաստվում է 2020 թվականին ունենալ 50 հազար կմ երկարությամբ երկաթգիծ`ամեն 3 հազար կիլոմետրի համար ծախսելով մոտ 96 մլդ դոլար:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply