Նելսոն Մանդելան հիվանդանոցից դուրս է գրվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 27, 2012 14:51
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ 94-ամյա Նելսոն Մանդելան հիվանդանոցից դուրս է գրվել և իր բուժումը շարունակում է տանը`Յոհանեսբուրգում: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը`վկայակոչելով երկրի գործող նախագահ Մակ Մահարաջի մամլո խոսնակի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Մանդելան հոսպիտալացվել էր Պրետորիայում`թոքային ինֆեկցիայի պատճառով: Նա նաև վիրահատություն է տարել լեղապարկի քարերի հեռացման համար:
Դիտվել է 772 անգամ:





Facebook
Tweet This