Վազգեն Մանուկյանը կասկածում է Փակ շուկայի խնդրի լուծմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2012 14:47
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքացիական հասարակության կայացման գործում հանրության ակտիվությանը և որպես օրինակ բերելով Փակ շուկայի վերանորոգման դեմ տարվող պայքարը` նշեց. «Ճիշտ է, խոստացել են, որ վերականգնելու են ճարտարապետական տեսքը, բայց ես կարծում եմ, որ Հանրային խորհուրդը պետք է շարունակի այդ հարցով զբաղվել. երբ անցնում եմ այդ շուկայի կողքով և նայում եմ, կարծես այդ խնդիրը չի լուծվում, խոստումը չի կատարվում: Իմ աչքի առաջ, ոնց որ թե այդ շուկան քանդվում է»:






Facebook
Tweet This
Email This Post
