Սիրիահայ ուսանողներին կտրվեն կրթաթոշակի հավաստագրեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 27, 2012 14:26

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) (Աբովյան 50/5) ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Միջոցառմանը ներկա կլինի և հավաստագրերը սիրիահայ ուսանողներին կհանձնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply