Ուիթնի Հյուսթոնին սպանել են. մասնավոր հետախույզը պնդում է, որ ապացույց ունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2012 14:10
Հետախույզը հայտարարում է, որ նոր տեսահսկողական հոլովակը ապացուցում է, որ Ուիթնի Հյուսթոնը սպանվել է թմրադիլերների կողմից:
Փոլ Հուեբլը նշում է, որ ինքը ապացույցները փոխանցել է ազգային անվտանգության ծառայությանը, որոնցից կարելի է եզրակացնել, որ 48-ամյա երգչուհին սպանվել է թմրադեղերի պարտքի պատճառով:
Բժշկական հետազոտությունից հետո պարզվել էր, որ երգչուհին մահացել է կոկայինի, մարիխուանայի և այլ օրինական թմրադեղերի չափաբաժին ընդունելուց հետո, Բեվերլի Հիլտոն հյուրանոցի իր սենյակի լոգարանում:
Հետախույզը համոզված է, որ երգչուհին հետապնդվում էր մեծ իշխանություն ունեցող մի քանի թմրադիլերների կողմից, որոնք նրան մեծ քանակությամբ թմրանյութեր էին ուղարկում մեծ պարտքեր կուտակելու համար:
Ըստ որոշ աղբյուրների` երգչուհին թմրադիլերներին պարտք էր 1.5 միլիոն դոլար:
Ինչևիցէ՝ Հուեբլը MailOnline-ին հայտնել է, որ ամեն դեպքում չի կարելի համոզված պնդել երգչուհու սպանության մասին, սակայն բոլոր փաստերը դրան են հանգում:
Հուեբլը նաև նշում է, որ տեսահսկման հոլովակում երևում է, թե ինչպես են երկու անծանոթ տղամարդ բազմիցս մտել Բեվերլի Հիլտոն և մտերմացել Հյուսթոնի հետ:
Մասնավոր հետախույզը պնդում է, որ հենց նրանք են սպանել Հյուսթոնին:
Նա նաև չի ընդունում Լոս Անջելեսի շրջանի դատաքննիչի այն եզրակացությունը, որ Հյուսթոնը հանկարծամահ է եղել:
Հետախույզը նաև նշել է, որ Հյուսթոնի մարմնի վրա եղած վերքերը ակնհայտ ինքնապաշտպանության նշաններ են, որոնք առաջացել են, երբ նա պայքարում էր իր կյանքի համար:
Նա հույս հայտնեց, որ Չիկագոյի տարածքային ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործ կբացի այս հարցի առնչությամբ:
Հուեբլը Չիկագոյի շրջանի նախկին ոստիկան է և նրան վարձել են Հյուսթոնի մահը բացահայտելու համար, քանի որ պատվիրատուն չի հավատում պաշտոնական տվյալներին: Հուեբլը չհայտնեց, թե ով է իր պատվիրատուն:






Facebook
Tweet This
Email This Post
