Պատվոգիր՝ հայ-ռումինական կապերի ամրապնդման համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2012 13:47

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրվել է Հայաստանում Ռումինայի դեսպանատուն, որտեղ դեսպան Կրինա Պրինարիուն Ռումինիայի  դիվանագիտական հարաբերությունների 150ամյակի առթիվ  նախարարին հանձնել է պատվոգիր: Դեսպանը, շնորհավորելով նախարարին, շեշտել է նրա անձնական ներդրումը հայ-ռումինական կապերի ամրապնդման, մասնավորապես, կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման գործում: Հանդիպման ընթացքում նշվել է, որ հայ-ռումինական կրթական համագործակցության արդյունքում Բուխարեստի համալսարանում բացվել է հայկական ամբիոն, ակտիվացել է սովորողների շարժունությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը, հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերը, զարգացման հեռանկար ունեն:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply