ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի Ամանորյա ուղերձը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2012 12:07

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող 2013 թվականը սպորտաշխարհի, ողջ հայ ժողովրդի և մեր պետության համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի:

Այսօր նաև դուք՝ սպորտաշխարհի ներկայացուցիչներդ եք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում, այսօր ձեր շնորհիվ է, որ աշխարհի բոլոր հատվածներում հնչում է մեր երկրի պետական օրհներգը, բարձրացվում մեր հայրենիքի եռագույնը: Այդ ձեր մասնագիտական հմտության, կամքի և նվիրումի շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է հավասարի պես ոտք գցել աշխարհի խոշորագույն երկրների հետ: Հենց ձեր կամքի և եռանդի շնորհիվ է, որ հնարավոր է լինում արժանապատվորեն դիմակայել մարզաշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և դժվարությունների:

Սիրելի գործընկերներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր հաջողություններ աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում և իհարկե բազմաթիվ մարզական ձեռքբերումներ:

 

 

                                                                                                                                                           Լավագույն մաղթանքներով՝

                                                                                                                                                          ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի

                                                                                                                                                         նախարար Հրաչյա Ռոստոմյան

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply