2012 թվականի մարզական նվաճումները թվերի լեզվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2012 12:02

Հայաստանի Հանրապետության մարզական հավաքականները աշխարհի և Եվրոպայի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների առաջնություններում նվաճել են 30 ոսկե, 46 արծաթե և 74 բրոնզե մեդալներ, ընդհանուր թվով 150 մեդալ:

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված ֆեդերացիաների կողմից կազմակերպվել է 130 ուսումնամարզական հավաք, անցկացվել է Հայաստանի 92 առաջնություն, հայ մարզիկները մասնակցել են նաև աշխարհի և Եվրոպայի 135 առաջնությունների:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են 5, հուշամեդալով՝ 1, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանն են արժանացել 10, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը՝ 6, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը՝ 17 և ՀՀ սպորտի վարպետի կոչմանը՝ մարզաշխարհի 85 երախտավորներ:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply