Քյուրքչյու. Ուլուդերեի դեպքերից հետո թուրքերը և քրդերը նույն տանիքի տակ չեն կարող ապրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 13:18

Թուրքական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, մասնակցելով Ստամբուլում Ուլուդերեի դեպքերի ժամանակ մահացած 34 անձանց հիշատակին նվիրված միջոցառմանը, ասել է. “Այս իրադարձություններից հետո թուրքերը և քրդերը չեն կարող ապրել միևնույն տանիքի տակ”:Այս մասին հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին թուրք-իրաքյան սահմանին գտնվող Ուլուդերե բնակավայրը, որի հետևանքով 34 խաղաղ քուրդ բնակիչ էր սպանվել: Քրդերը չեն հավատում պաշտոնական Անկարայի այն պնդմանը, թե թուրքական կողմը PKK-ի զինյալների հետ շփոթելով է օդային հարված հասցրել:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply