ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվությունների ներկայացման հերթը լողի հայկական դաշնությանը և դահուկային սպորտի ֆեդերացիայինն էր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2012 12:00

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվությունների ներկայացման հերթը լողի հայկական դաշնությանը և դահուկային սպորտի ֆեդերացիայինն  էր:

Լողի հայկական դաշնության հաշվետվությունը ներկայացրել է կազմակերպության նախագահ Իգոր Սաֆարյանը (նկարում): Նա տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ֆեդերացիայի կողմից իրականացվել է ընդհանուր թվով 9 միջոցառում, այդ թվում մասնակցություն օլիմպիական խաղերին, աշխարհի գավաթի առաջնությանը, Եվրոպայի պատանիների առաջնությանը, և իհարկե, Հայաստանի առաջնությանը, որի ընթացքում, մեր լողորդները 25 անգամ լրացրել են սպորտի վարպետի նորման:

Մարզաձևում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին: ”Լողն այնպիսի մարզաձև է, որն ունի աննախադեպ մասսայականություն, սակայն, պարապողների սկզբնական խմբերից դժվար է լինում անցնել ուսումնամարզական խմբերի ձևավորմանը”,- նշել է Ի. Սաֆարյանը, և ավելացրել, որ դրա պատճառը այսօր գործող գրեթե բոլոր լողավազանների կոմերցիոն սկզբունքով աշխատելն  է, ինչը ֆինանսապես դժվարացրել է մարզումների կազմակերպումը:

2013թ. ծրագրերից ֆեդերացիայի նախագահը առանձնացրել է Բարսելոնայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունը, պատանիների աշխարհի առաջնությունը (Կասաբլանկա), աշխարհի գավաթի խաղարկությունը (Մոսկվա), և իհարկե Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ներկայացրել է 2012թ. ընթացքում լեռնադահուկային սպորտում և դահուկավազքային մարզաձևում կատարված միջոցառումների ցանկը, որտեղ ներառված են մեր դահուկորդների մասնակցությունը ՀՀ առաջնություններում և միջազգային մրցաշարերում: Սպորտաձևերը ներկայացնող մարզիկները մասնակցել են նաև արտերկրում կազմակերպված մի շարք ուսումնամարզական հավաքների, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի:

2013թ. նույնպես կազմակերպվող միջոցառումները լինելու են բազմազան և ընդգրկելու են թե հանրապետական և թե միջազգային մրցաշարեր, որին նախատեսվում է ունենալ մասնակիցներ տարբեր տարիքային խմբերից: Հայաստանի դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի հավաքական թիմերը մասնակցելու են նաև միջազգային վարկանիշային մի շարք մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply