Հրազդան գետում` սատկած ձկներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2012 11:49Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.41-ին Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, հայտնաբերվել են սատկած ձկներ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Վերցվել են ջրի և ձկան փորձանմուշներ:






Facebook
Tweet This
Email This Post
