Կարբի գյուղի մոտ բեռնատար է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2012 11:47

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ շրջվել է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ – Կարբի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ԴԱՖ» մակնիշի DOO 860 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել տնամերձ հողատարածքի մեջ, ինչի հետևանքով վարորդ` 1983 թ. ծնված Վրաստանի քաղաքացի Զուռադ Չիչինաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply