Հրդեհվել է տաքսի ծառայության դիսպետչերական կետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | դեկտեմբերի 27, 2012 11:41

Դեկտեմբերի 27-ին, ժամը 05.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի 65 շենքին հարակից այրվում է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` 05.37-ին:

Ամբողջությամբ այրվել է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը` 18 քմ մակերեսով, ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի 63 ՕՕ 060 պ/հ ավտոմեքենայի սրահը և «Կիա» մակնիշի 23 SL 056 պ/հ ավտոմեքենայի հետնամասը:

Դիտվել է 861 անգամ:

Leave a Reply