Կիևյան կամրջին մեքենա է բռնկվել բախումից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2012 11:40

Դեկտեմբերի 27-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով: Հրդեհը մարվել է ժամը 06.16-ին:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕU 250 պ/հ ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին և բռնկվել:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի խցիկը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ`  1974 թ. ծնված Հ. Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է:

 

 

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply