Աբդուլա Գյուլը պարգևի Է արժանացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 25, 2010 15:59

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը միջազգային հարաբերությունների Չեթեմ հաուս բրիտանական թագավորական ինստիտուտի հեղինակավոր պարգևին Է արժանացել տարածաշրջանի իրադրության կայունացմանը, Թուրքիայի ներքին արդիականացմանը և միջազգային ասպարեզում նրա ուժեղացմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին ասված Է ինստիտուտի տարածած տեղեկատվության մեջ:

«Նախագահ Գյուլը ճանաչվել Է կարևոր քաղաքական գործիչ, որը հասել Է Թուրքիայի ներքին իրադրության կարգավորման և նրա միջազգային դրության ամրապնդման: Նրա ղեկավարության ներքո Թուրքիան վերջին ժամանակներս նշանակալի դրական քայլեր Է արել»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Չեթեմ հաուսի պարգևը, որը շնորհվում Է համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներին, հիմնվել Է 2005 թվականին: Դրա առաջին դափնեկիրը դարձել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Անցյալ տարի այդ պարգևին արժանացել Է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply