Լավագույն միջոցը մրսածության դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 10:10

Հավի արգանակն իսկապես գերազանց միջոց է մրսածության դեմ, ասում են գիտնականները: Ի դեպ, դա իսկապես այդպես է: Վերջին գիտական հետազոտությունների համաձայն, որոնք տպագրվել են «Research in the American Journal of Therapeutics»-ում,  հավի արգանակի կարնոզինն օգնում է, որ իմունային համակարգը պայքարի գրիպի դեմ, նախնական փուլում: Մասնագետները զգուշացնում են. երբ կարնոզինը դուրս է գալիս օրգանիզմից, “մրսածությունը”  կրկին սկսում է տարածքների գրավումը: Այնպես որ, եթե իսկապես որոշել եք պայքարել հիվանդության դեմ, ապա հաճախ կերեք հավի արգանակ:

Հնուց է հայտնի, որ տաք հեղուկն օգնում է արագացնելու քթըմպանի լորձի տեղաշարժը, մաքրում է շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը:

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply