ԱՄՆ-ի բնակիչները զենքը փոխանակել են նվերների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 9:31

Լոս Անջելեսի բնակիչները կամավոր  ավելի քան 1000 միավոր զենքը փոխանակել են նվերների քարտերի հետ:

Զենքի գնման ակցիան Լոս Անջելեսում 5-րդ անգամն է անցկացվում: Տերերն անանուն կարող են իրենց զինամթերքը փոխանակել նվեր քարտերի կամ էլ  խոշոր խանութների սերթիֆիկատների հետ:

Փոխանակվող զենքի մեջ առնվազն 20 ավտոմատ կա, 10-յակ հրացան և ատրճանակ:

“Ցանկացողներն այնքան շատ են, որ կեսօրին նվեր քարտերի պակասության վախ կար: Պրոցեդուրան տևել է մի քանի րոպե,փաթեթավորված զենքը պետք է բեռնախցիկում դրված լիներ, որտեղից այն հանում էին  օրենքի պահանները : Ստուգելուց հետո այն պահեստ ենք ուղարկում, որտեղ կարճ ժամկետում ոչնչացվում  է”,ասել է սպա Մաքքինլին:

“Մեկ զենքի դիմաց նվեր քարտ ենք հանձնում` 25-200 դոլարին հավասար: Եղել են քաղաքացիներ, որ առնվազն 1000 դոլար են ստացել”:

Ամերիկացիները խոստովանել են, որ զենք են գնել տան պաշտպանության համար, սակայն երբեք չեն օգտվել դրանից.”Նյութաունի ողբերգությունից հետո, մենք որոշեցինք  տունը,որտեղ երեխաներ են մեծանում, ազատել դրանից”,ասել է նրանցից մեկը:

5 տարում քաղաքի իշխանությունները նման կերպ շուրջ 10 հազար միավոր զենք են գնել, ինչը Լոս Անջելեսի փողոցներում նպաստել է նվազեցնելու հանցավորության մակարդակը 20%-ով: Վիճակագրական տվյալների համաձայն, քաղաքում 3 մլն մարդ ունի հրազեն:

 

 

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply