Ճապոնիայի Նաբանա նո Սատոի ձմեռային զարմանահրաշ լույսերի շոուն (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 9:10

Ճապոնիայի Նաբանա նո Սատո բուսաբանական այգում մեկնարկել է ամենամյա լույսերի շոուն, որի ընթացքում այս ձմեռ վառվել են 7 միլոին լույսեր:
Այս տարվա ցուցադրության թեման բնությունն է: Միլիոնավոր լույսերով լուսավորված անցումները ստեղծում են զարմանահրաշ բնության տեսարաններ. օրինակ՝ Ֆուջի լեռը արևամուտին կամ երկնքում ծիածանի տեսք ունեցող պատկեր:
Այգու տարածքի մեծ մասի լուսավորությունը ապահովվում է արևային էներգիայի միջոցով:
Հարավային Նագաշիմա կղզու վրա գտնվող Նաբանա նո Սատո բուսաբանական այգին հայտնի է իր ողջ տարին ծաղկած ծաղիկներով:
Լույսերի շոուն սկսվել է նոյեմբերի կեսերին և կշարունակվի մինչև մարտի 31-ը:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply