Նիկարագուայի բնակչությունը տարհանվել է հրաբխի ակտիվացման պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 8:59

Նիկարագուայի իշխանությունները տարհանել են բնակչությանը` Չինանդեգում գտնվող Սան-Քրիստոբայլ հրաբխի ակտիվացման պատճառով:  Վարչական շրջանում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ: Անվտանգ գոտի է դուրս բերվել շուրջ 300 ընտանիք: Արգելվել են թռիչքներն այդ գոտում:

“Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել: Հիմա տարհանման պահն է եկել”,հայտարարել է կենտրոնաամերիկյան երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլյոն:

Ներկա դրությամբ հրաբուխն արտաժայթքում է  500 մ բարձրությամբ մոխրամպ, գազեր ու ավազ: Հրաբխի շրջան է ուղարկվել զինվորների 4 ջոկատ` բակչությանն օգնելու:

 

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply